Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու սպանությունն ակնհայտ դարձրեց՝ ում հետ գործ ունենք՝ ի դեմս Ռուսաստանի։ Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը։
«Սա ամենաանխիղճ, մարդու իրավունքները ոտնահարող ակտն էր, որը կարող էր տեղի ունենալ։ Ռուսաստանի նախագահը կարծում էր, որ դրանով կարող է թուլացնել ընդդիմությանը, սակայն պետք է հիասթափություն ապրած լինի, քանի որ հատկապես այդպիսի գործողություններից հետո մարդիկ հասկանում են, որ պետք է օր առաջ ազատվել ռեժիմից»,- ասել է նա։