Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞ւր են անհետանում դրսից եկող գումարները, եթե դրանք արցախցիներին չեն հասնում». Հոխիկյան

14:18, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Ո՞ւր են անհետանում դրսից եկող գումարները, եթե դրանք արցախցիներին չեն հասնում». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն շաբաթ Եվրոմիությունը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, այլ երկրներ ու միջազգային տարբեր կազմակերպություններ հայտարարում են իրենց կողմից միլիոնավոր դոլարներ Հայաստան բերելու և բռնի տեղահանված Արցախցիներին սոցիալապես օգնելու մասին։
     Իհարկե, հասկանում ենք, որ այդ օգնությունը Արցախի վաճառքից ստացված գումարն է, որի մի մասը հասել է իշխանության մի քանի հիմնական փայատերերի, իսկ մի փոքր մասն էլ տալիս են ժողովրդին՝ իբր թե աջակցության համար։
     Բայց թեկուզ այդպես, ո՞ւր են անհետանում նշածս երկրներից անընդհատ եկող գումարները, եթե դրանք Արցախցիներին չեն հասնում։
     Հարյուրավոր ընտանիքներ այդպես էլ չեն ստացել 100.000 դրամ միանվագ օգնությունը, հազարավոր ընտանիքներ չեն ստանում 40.000+10.000 ամենամսվա գումարները, կառավարությունը փորձում է խուսափել նաև բնակարանների սերտիֆիկատների ամբողջական գումարը տալուց։
     Լավ, այդքան ագահ կլինի՞ մարդ։
     Համ վաճառեք մեր հերոսների արյունով ազատագրված Արցախն ու լափեք միլիարդավոր դոլարները, համ էլ խլեք հասարակ մարդկանց հասանելի մի քանի հազար դրա՞մը:
     Կոկորդներումդ է մնալու, քիչ մնաց։ Անձամբ եմ հատ-հատ պատժելու յուրաքանչյուր դավաճանի՝ օրենքի ամբողջ խստությամբ։ Ձեր լափած ամեն դրամ վերադարձնելու եք ժողովրդին, դառնաք բոմժ ու հետո նոր պատժվեք։
     Արցախն էլ մենք էլի հետ կբերենք, անկասկած, բայց դուք մնալու եք որպես անեծքի ու հայհոյանքի հասցեատեր»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2176 | 0
Facebook