Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է․ «Այդ հայտարարության հռետորաբանությունը եթե դնենք մի կողմ, ապա բովանդակային առումով ստացվում է, որ բոլոր երկրները պետք է իրար հետ խաղաղ ապրեն։ Ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն, ես անգամ պատրաստ չեմ այլ տարբերակ լսել»։