Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարևոր է արդար դատավարությունը»․ գերմանացի պատգամավորն՝ Աշոտյանի կալանավորման մասին

12:48, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Կարևոր է արդար դատավարությունը»․ գերմանացի պատգամավորն՝ Աշոտյանի կալանավորման մասին

Ժողովրդավարությունը ենթադրում է օրենքի գերակայություն։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։ «Կարևոր է արդար դատավարությունը, կարևոր է հասկանալ՝ ինչպիսի՞ մեղադրանք է առաջադրված, ինչպես նաև կարևոր է, թե ինչպե՞ս է ընթանում դատավարությունը, արդյոք մեղադրյալն ունի՞ բոլոր հնարավորությունները՝ ապահովելու իր պաշտպանությունը։ Ես ծանոթ չեմ դեպքին, բայց կարևոր և հիմնարար է արդար դատավարությունը»,- ասել է նա։

«Կարևոր է արդար դատավարությունը»․ գերմանացի պատգամավորն՝ Աշոտյանի կալանավորման մասին
1052 | 0
Facebook