Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանը պահանջում է ամբողջ աշխարհում վերացնել միջուկային զենքի պաշարները»․ Աբդոլլահիան

12:00, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Իրանը պահանջում է ամբողջ աշխարհում վերացնել միջուկային զենքի պաշարները»․ Աբդոլլահիան

Իրանը պահանջում է ամբողջ աշխարհում վերացնել միջուկային զենքի պաշարները, քանի որ այն մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է ТАСС-ը։ «Միջուկային զենքի լիակատար վերացումը միակ գործուն և հուսալի միջոցն է` կանխելու Հիրոսիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը: Եթե Զինաթափման հարցով խորհրդաժողովի բոլոր անդամ պետությունները, հատկապես՝ միջուկային տերությունները, քաղաքական կամք դրսևորեն և կատարեն զինաթափման իրենց պարտավորությունները, մեզ կհաջողվի դուրս գալ այն փակուղուց, որում գտնվում է խորհրդաժողովը»,- ասել է նա։

1985 | 0
Facebook