Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ պատշաճ գծանշումների պատճառով քաղաքացիները տուգանվում են». Գառնիկ Դանիելյան

11:48, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Ոչ պատշաճ գծանշումների պատճառով քաղաքացիները տուգանվում են». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօրվա նիստի ժամանակ հարց ուղղեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ ոչ պատշած գծանշումների պատճառով քաղաքացիներին եկած տուգանքների վերաբերյալ։ «Բազմաթիվ քաղաքացիներ արդարացի բողոքում են, որ տուգանքները, որ գալիս են իրենց, ոչ պատշաճ գծանշումների արդյունքում են: Դրանցից մեկը ավտոբուսների համար նախատեսված անցումների հատվածն է, որ ոչ մի ձև չի երևում»,- ասաց նա: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե մեքենաների կողային ապակիների մգեցվածության վերաբերյալ օրենքն ինչո՞ւ է ընդունվել, ի՞նչ խնդիր է լուծվել և ինչպիսի՞ արդյունքներ կան։ Ի պատասխան առաջին հարցի՝ փոխնախարարն ասաց, որ գծանշումների խնդիրը ՆԳ նախարարության տիրությում չէ, եթե կա խնդիր, պետք է իրավասու գերատեսչության հետ քննարկել:

1179 | 0
Facebook