Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Կոնդի բնակիչներին սպասվում է Հյուսիսային պողոտայի ճակատագիրը». Վարդան Ղուկասյան

11:36, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Կոնդի բնակիչներին սպասվում է Հյուսիսային պողոտայի ճակատագիրը». Վարդան Ղուկասյան

Կոնդի վերակառուցման նախագծով լուծում կստանա բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Տասնամյակներ շարունակ կոնդեցիները բախվել են տարբեր խնդիրների: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Այժմ աշխատանքներ են տարվում տների և հարակից տարածքների սահմանները ճշտելու և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:

Ֆեյսբուքյան եթերում թեմային անդրադարձել է Վարդան Ղուկասյանը. «Քանի որ Երևանում չի մնացել տեղ՝ շինարարություն անելու համար, մնացել ա մի հատ Ֆիրդուս, մի հատ Կոնդ, ընկեր Սիսին (նկատի ունի Ավինյանին) որոշել ա Կոնդը վեկալել, անել բիզիմդիր: Գիտեմ, որ Կոնդի հողերի մեծ մասի սեփականտերը Սեդրակ Քոչարյանն է: Հիմա Սիսիի հետ միասին ջան ասել, ջան լսելով, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Կոնդի ժողովրդի դեպորտացիա են անելու: Կոնդի բնակիչներին սպասվում է Հյուսիսային պողոտայի ճակատագիրը: Ես կողմ եմ Երևանը գեղեցկացնելուն, որ բլած տների փոխարեն կառուցվեն նորերը, բայց 5-6 հարկանի՝ ոչ ավելի, ու ժողովուրդը, որ ապրում է էդտեղ, պետք է ստանա բնակարան էդտեղ՝ մինիմում 3 սենյակ: Սիրելի կոնդեցիներ, սրանք ձեզ ըտենց բան չեն տալու, մաքսիմում տալու են 50-60 դոլար, ասեն՝ գնացեք Չարբախ կամ Աէրացիա տուն առեք»,- նշել է Ղուկասյանը:

Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան եթերը
2284 | 0
Facebook