Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը վատություն է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ մեզ». Շարմազանով

17:30, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը վատություն է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ մեզ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Պուտինի ղեկավարած երկիրն է քեզ 165 դոլարով գազ տալիս, 3 միլիոն հայ ապրում է նրա ղեկավարած երկրում, այդ երկիրն է 30 տարի ապահովել քո արտաքին անվտանգությունը, այդ երկիրն է կանգնեցրել 44-օրյա պատերազմը, նույն Նիկոլ Փաշինյանի բառերով, եթե չլիներ ՌԴ-ն, թուրքերն այսօր գրաված կլինեին Սյունիքը:
     ՌԴ հետ հարաբերությունների խզումը վատություն է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ մեզ:
     Զելենսկին պրոադրբեջանական գործիչ է։
     Զելենսկուն հիմա դու հրավիրում ես Հայաստան, որ ի՞նչ անես, որ չափալախ ուտե՞ս»:

4304 | 1
Facebook