Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոտ օրերս Գազայում հրադադար կլինի»․ Բայդեն

10:18, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Մոտ օրերս Գազայում հրադադար կլինի»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ հույս ունի, որ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար կհաստատվի արդեն հաջորդ երկուշաբթի:
     Պատերազմող կողմերը գործարքի կնքմանը մոտեցել են՝ Կատարում կայացած բանակցությունների ընթացքում:
     Բայդենը հույս է հայտնել, որ հրադադարը կսկսվի մի քանի օրվա ընթացքում: «Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ինձ ասում է, որ մոտ ենք մեր նպատակին։ Մենք դեռ չենք ավարտել: Հուսով եմ, որ հաջորդ երկուշաբթի կհասնենք հրադադարի»,- ասել է Բայդենը՝ Նյու Յորք կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

1984 | 0
Facebook