Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունգարիան նոր նախագահ ունի

23:06, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիայի խորհրդարանը 5 տարով երկրի նախագահ է ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ Տամաշ Շույոկին։

Շույոկի թեկնածությունը կողմ է քվեարկել 134 պատգամավոր, դեմ` 5-ը։ Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Շույոկը պաշտոնը կստանձնի մարտի 5-ին։

Ավելի վաղ, երկուշաբթի օրը կայացած նիստի ժամանակ խորհրդարանն ընդունել էր նախկին նախագահ Կատալին Նովակի հրաժարականը, ով լքել էր պաշտոնը մանկապղծությամբ զբաղվող տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալից հետո:

2790 | 0
Facebook