Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքագետները Հ1-ի բակում հաղորդումից հետո ծեծել են իրար. գործն ուղարկվել է ՔԿ

21:00, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
Քաղաքագետները Հ1-ի բակում հաղորդումից հետո ծեծել են իրար. գործն ուղարկվել է ՔԿ

«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ է տեղի ունեցել` միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու: Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը աղբյուրի հետ զրույցում ասել է, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Սուրեն Սահակյանը աղբյուրի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, ասել, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում, բանավեճի ժամանակ Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։ «Արեգ Քոչինյանի կողմից անհանդուրժողական մթնոլորտ կար, ագրեսիվ վարք, երբեմն նաև վիրավորում էր ինձ, հետևանքն էլ դա եղավ»,- ասել է Սահակյանը։

Արեգ Քոչինյանը զանգերին չի պատասխանել։

Քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։

Քաղաքագետները Հ1-ի բակում հաղորդումից հետո ծեծել են իրար. գործն ուղարկվել է ՔԿ
22412 | 0
Facebook