«Ես որպես պատգամավոր, խմբակցության անդամ այդ մասին տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները նույնպես»,- լրագրողների հետ ճապազրույցում անդրադառնալով Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին, ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ անհավանական էլ չի համարում․ «Զելենսկին ընտրված ղեկավար է, և ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»։