Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները մոտ ժամանակներս կհանդիպեն»․ Բայրամով

12:24, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
«Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները մոտ ժամանակներս կհանդիպեն»․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները կհանդիպեն մոտ ժամանակներս։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Vesti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշում է կայացվել գործընթացը վերսկսելու մասին։ Առաջիկա օրերին նախատեսվում է բանակցություններ հայկական պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է նա։

2134 | 0
Facebook