Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրաշարժ՝ Ճապոնիայում

11:48, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
Երկրաշարժ՝ Ճապոնիայում

Ճապոնիայի Սիկոկու կղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Էհիմե պրեֆեկտուրայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին ասվում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության կայքում: Գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:24-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա: Մինչև 4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Էհիմե և Հիրոսիմա պրեֆեկտուրաներում: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան:

1720 | 0
Facebook