Կոնդում գտնվող շենք-շինությունների և հողամասերի օրինականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մեկնարկել է սեփականության վկայականների հանձնման գործընթաց․ «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագրի իրականացման համար։ Այս ամբողջ նախաձեռնության տրամաբանությունը կայանում է նրանում, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքները առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականության հատվածներ իրենց սեփականությունը չեն հանդիսացել»,- Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը։