Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ինձ չի զանգի, նա բջջային հեռախոս չունի»․ Զելենսկի

10:18, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
«Պուտինն ինձ չի զանգի, նա բջջային հեռախոս չունի»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինա. 2024 թվական» համաժողովի ժամանակ պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կպատասխանի, եթե Պուտինը զանգահարի իրեն․ «Նա ինձ չի զանգի, նա բջջային հեռախոս չունի։ Իսկ 1917 թվականի հեռագրով ես չեմ աշխատում: Նա չի զանգահարի, որովհետև չի ցանկանում ավարտել պատերազմը»։
     Պատասխանելով մեկ այլ հարցի՝ արդյոք Ուկրաինան չի՞ պարտվում այս պատերազմում և արդյոք չի՞ եկել Պուտինի հետ խոսելու ժամանակը, ասել է. «Իսկ հնարավո՞ր է խոսել խուլ մարդու հետ, հնարավո՞ր է խոսել այն մարդու, ով սպանում է իր հակառակորդներին»։
     Զելենսկին խոստացել է, որ ուկրաինական կողմը կառաջարկի «հարթակ, որտեղ Պուտինը կարող է համաձայնել, որ ինքը պարտվել է այս պատերազմում, և որ դա մեծ սխալ էր»։ «Կպարտվի՞ Ուկրաինան այս պատերազմում։ Համոզված եմ, որ ոչ: Պարտվելու հնարավորություն չկա»,- նշել է Զելենսկին։

3633 | 0
Facebook