Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կամ մենք պետք է ապրենք Հայաստանում, կամ սա` իր թիմով». Անի Կաղինյան

04:24, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
«Կամ մենք պետք է ապրենք Հայաստանում, կամ սա` իր թիմով». Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա նիկոլը իր թիմով ութ ամիս շարունակ, երբ Արցախը շրջափակման մեջ էր, մեզ համոզում էր, որ հանգիստ սպասեք, ուր որ է` խաղաղության պայմանագիրը կնքելու եմ, դառնալու ենք խաղաղության խաչմերուկ ու երջանիկ ապրելու ենք, ես արևմուտքի քավորությամբ ձեզ շնորհում եմ ձեր հայրենիքում ապրելու իրավունքով: Հետո նույն գործընթացի շրջանակում հայաթափվեց Արցախ աշխարհը ու խաղաղության կոչերն Ալիևի հոխորտանքների արանքում դարձան առոչինչ: Հիմա հարց. «Բա ընտանիքիդ հավաքել էիր գնացել էիր Մյունխեն ու արևմտյան հարթակ էր ժամանել Ալիևը, ինչո՞ւ չկնքեցիր խաղաղության պայմանագիրը, ինչո՞ւ չդարձար խաղաղության խաչմերուկ: Առավոտից երեկո այստեղ բարձաձայնում ես, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչ՞ու այդ հարթակը չօգտագործեցիր այդ կարևորագույն, անվտանգության հարցը բարձրացնելու համար»:
     Դեռ ավելին, այնտեղից ձեռնունայն մեկնեցիր Փարիզ, կոմունիստ Մանուշյանի ոսկորները վերահուղարկավորելու, գրկախառնվեցիր քեզ Պրահայում քցած Մակրոնի հետ, պայմանավորվեցիր, որ Ֆրանսիան իր ուտիլ զենքերից քեզ փայ կտա, պայմանավորվեցիր, որ ֆ ա շ ի ս տ Զելինսկին կգա Հայաստան, Ալմա-Աթայի քո բարբաջանքով Ռուսաստանի հետ մեր թշնամանքն ավելի խորացրեցիր: Ու պատերազմը հետույքիդ կապած վերադարձար Հայաստան: Քեզ ո՞վ է իրավունք տվել համաշխարհային այս ճգնաժամի պայմաններում վեկտոր փոխել, ա´յ տգետ: Կամ մենք պետք է ապրենք Հայաստանում, կամ սա` իր թիմով: Ընտրեք...»:

Աղբյուրը` Անի Կաղինյան
3999 | 3
Facebook