Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինա. 2024 թվական» համաժողովի ժամանակ ամփոփել է Ռուսաստանի հետ զինված դիմակայության երկու տարիների ողբերգական արդյունքները։ Նրա խոսքով՝ զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվորական, գրում է Euronews-ը: «31 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել այս պատերազմում, ոչ թե 150 հազար կամ 300 հազար, ինչպես ստում է Պուտինը»,- ասել է նա։ Ուկրաինական կողմից վիրավորների կամ անհետ կորածների թիվը Զելենսկին չի նշել։ Նա նաև հայտնել է, որ, իր տվյալներով, պատերազմի երկու տարիների ընթացքում զոհվել է ռուս 180 հազար զինծառայող։