Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի հետ երկար սակարկել ենք»․ Զելենսկի

19:06, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
«Պուտինի հետ երկար սակարկել ենք»․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականին Դոնբասում հրադադարի կոչ է արել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ «Ուկրաինա. 2024 թվական» համաժողովի ժամանակ։ Նրա խոսքով՝ նորմանդական ձևաչափի շրջանակներում անձնական հանդիպման ժամանակ Պուտինն իրեն խնդրել է դադարեցնել կրակն Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում: Զելենսկին նշել է, որ երկար զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում նա պնդել է, որ զորքերը հետ քաշելու` «Մինսկի համաձայնագրերը» չեն գործում: «Ես նրան ասացի, որ մենք դեռ մի 20 տարի զորքերը հետ կքաշենք։ Դեռ 20 տարի լինելու ենք սառեցված հակամարտության վիճակում, որը խոսում է այն մասին, որ պատերազմը չի ավարտվել։ Ահա թե ինչի մասին ենք մենք խոսել»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ Պուտինի հետ երկար սակարկել է։

5296 | 0
Facebook