Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան կարգավորման ծրագիր կհանձնի Ռուսաստանին

22:30, կիրակի, 25 փետրվարի, 2024 թ.
Ուկրաինան կարգավորման ծրագիր կհանձնի Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևը մտադիր է Շվեյցարիայում կայանալիք երկրորդ համաժողովի ժամանակ Մոսկվային փոխանցել կարգավորման իր ծրագիրը, սակայն հավելել է, որ դա բանակցություններ չի համարում:
     Զելենսկին բացատրել է իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքերն այն մասին, որ հնարավոր է Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովին։ Նա նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչներին կներկայացվի միայն համաժողովի մասնակիցների պատրաստած պլանը։
     Հարցին, թե ներկայում հնարավո՞ր են բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, Զելենսկին բացասաբար է պատասխանել։
     Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ հույս ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ առաջին ֆորումը կանցկացվի առաջիկա ամիսներին Շվեյցարիայում, հնարավոր է` գարնանը։ Նա չի նշել երկրորդ ֆորումի մոտավոր ժամկետները, սակայն հավելել է, որ Ուկրաինայում «կցանկանային, որ այն տեղի ունենար, թեկուզ` ոչ եվրոպական մայրցամաքում»։
     Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հունվարի 15-ին Ուկրաինայի նախագահների հետ հանդիպումից հետո ասել է, որ խնդրել է Շվեյցարիային կազմակերպել բարձր մակարդակի խաղաղության համաժողով, Բեռնը դրական է արձագանքել այդ խնդրանքին:

6913 | 0
Facebook