Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ապշեցուցիչ շրջադարձ Ուկրաինայում». New York Times

21:18, կիրակի, 25 փետրվարի, 2024 թ.
«Ապշեցուցիչ շրջադարձ Ուկրաինայում». New York Times

Ուկրաինական հակահարձակման ձախողումը բեկումնային էր Ուկրաինայի համար, գրում է New York Times-ը։
     «Սա ապշեցուցիչ շրջադարձ է: Ընդամենը մեկ տարի առաջ այստեղ շատերը կանխատեսում էին, որ ուկրաինական հակահարձակումը, որն իրականացվում է եվրոպական տանկերի և հրթիռների, ինչպես նաև ամերիկյան հրետանու և հակաօդային պաշտպանության աջակցությամբ, կարող է ռուսներին հետ մղել այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին 2022 թվականի փետրվարի 24-ին»,- ասվում է նյութում։ Նշվում է, որ այժմ որոշ դաժան դասեր են ի հայտ եկել. ապացուցվել է պատժամիջոցների անարդյունավետությունը, և Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերն ավելի արագ են դարձել, քան Գերմանիայինը։ Հոդվածի հեղինակը խոստովանում է, որ ռազմաճակատում անհաջողություններից և ուկրաինական հակահարձակման ձախողումից հետո հույսերը, որ հնարավոր կլինի ճնշում գործադրել Կրեմլի վրա, չիրականացան։
     «Սա է այն խնդրի էությունը, որին բախվում են Ուկրաինան և ՆԱՏՕ-ի դաշնակիցները մռայլ երկրորդ տարելիցին»,- ամփոփում է գործակալությունը:

20689 | 0
Facebook