Վրաստանում հայերի միությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի փետրվարի 25-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից մի խումբ անդամներ երթով շարժվել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի` ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի: Այնտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս Եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Ապա Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում անցկացվել է դասախոսություն «Սումգայիթի ջարդեր» թեմայով, որը բանախոսությամբ հանդես է եկել պատմաբան Ենոք Թադևոսյանը, նաև ցուցադրվեց ֆիլմ, ինչից հետո ելույթ է ունեցել Բաքվի փախստական, ներկայում Վրաստանի քաղաքացի` ներկայացնելով Բաքվում իր և իր հարազատների տեսած ջարդերի մասին։
Այս համատեղ միջոցառմանը ներկա են եղել Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ և Համայնքի անդամներ։