Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը դուրս եկավ ամենահետևողական գործիչը բոլորից». Սևակ Հակոբյան

01:00, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
«Փաշինյանը դուրս եկավ ամենահետևողական գործիչը բոլորից». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերս ենք բավականին ճշգրիտ գնահատական տվել Փաշինյանի իշխանությանը դեռ 2018 թվականի մայիսից։ Որ նա գալիս է (եկել է) Արցախը հաձնելու, որ պարտավորություններ ունի, որ նրա մոտեցումները չեն փոխվել, ինչ կար մտքին դեռ 1998 թվականից իր հոդվածներում՝ նույնն են մնացել։
     Փաշինյանը, պետք է խոստովանենք, դուրս եկավ ամենահետևողական գործիչը բոլորից։ Նա ինչ ասում է (ասել է, գրել է) հետևողականորեն անում է, պետք է դա խոստովանենք։ Իհարկե՝ խոսքը չի գնում էժան պոպուլիստական խոստումների մասին, որոնցով տարիներ շարունակ լցրել է իրեն ընտրողների գլուխները․ ո՛չ։
     Խոսքը գնում է իր ներքին համոզմունքների մասին, եթե կարելի է՝ գաղափարների մասին։ Դրանք են՝ Արցախը բեռ է, բանակը վտանգ է, Արարատը մերը չէ, ռուսները թշնամի են, թուրքերի հետ պետք է բարիշել, մոռանալ Ցեղասպանությունը և այլն։
     Հիմա եթե բոլորը, ովքեր որևէ կերպ առնչվում են Փաշինյանի, կամ նրա ներկայացուցիչների հետ, մտածելով, թե real-politic-ում նա այլ կերպ է, հասկացել է՝ զբաղվում են ինքնախաբեությամբ։ Ու խոսքը միայն մեր, տեղի փորձագետների, քաղաքական գործիչների, ժողովրդի կամ ընդդիմության մասին չէ, խոսքը նաև նրա միջազգային գործընկերներին է վերաբերվում, որոնք նրա հետ պատրաստվում էին աշխատել՝ մտածելով՝ դե թե ի՞նչ պետք է անի որ, հո թուրքի բերան չի հասցնելու երկիրը։ Այո՛, հասցնելու էր։ Այո՛, որովհետև, դրա մասին նա բազմիցս է խոսել, ասել, բավականին ուղիղ։ Այո՛, նա մեր երկիրը հանելու է ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ, ռուսական բազան էլ է հանելու՝ անպայման, ռուս սահմանապահներին էլ է հանելու, մեզ թողնելու է տկլոր, բոբիկ, անօգնական, որովհետև նա դրան է տանում։ Իսկ ինչպես վերևում ասացի, նա ամենից հետևողական գործիչն է։
     Իսկ թե ինչու է այդպես մտածում, դեռ 1998-ից, ի՞նչ ասեմ, հնարավոր է՝ գեներն է պետք ստուգել։
     Ի միջի այլոց, այնպես, ինչպես ինքն է մտածում, այդպես չեն մտածում իր շրջապատը, իր՝ անգամ ամենից մտերիմ թիմակիցները․ այ դրա համար է նա այս ամենն անում սուս ու փուս․ անում է հերթականությամբ, առանց շտապելու, բայց հետևողական է, պարտադիր»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
5164 | 1
Facebook