1994 թվականից Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Փոխանցեք ընդդիմությանը, որ առաջադրվելու եմ»,- այսօր՝ խորհրդարանի ստորին պալատի և պատգամավորների տեղական խորհուրդների ընտրություններում քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։