Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արհեստածին Ադրբեջանը Արարատի մարզն անվանում է «Դավալուի շրջան»»․ Ոսկանյան

15:00, կիրակի, 25 փետրվարի, 2024 թ.
«Արհեստածին Ադրբեջանը Արարատի մարզն անվանում է «Դավալուի շրջան»»․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որևէ կասկած չկա, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր կառուցակարգերը հստակ հրահանգ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառելու և դրանք «փոխարինելու» զանազան բարբարոսական տարբերակներով։

Արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կողմից տարածված հերթական բարբաջանքում ևս ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխավանը՝ ինչ-որ «Արազդայան»։

Սա հստակ ցուցիչ է, որ հենց այժմ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալուն միտված հիբրիդային պատերազմ, որում շատ կարևոր են դիտարկվում տեղանունները։

Սա նաև հոգեբանական ճնշման փորձ է մեր հասարակության վրա, որովհետև, եթե հազարամյակների մեր պետականության հիմնական կենտրոններից Արարատյան դաշտի մի հատվածը սկսում է «կոչվել» այստեղ մի կարճատև ժամանակահատված իր հոտերն արածեցրած ինչ-որ վաչկատուն դավալու ցեղի անունով, ապա կասկածի տակ է դրվում այդ տարածքի՝ մեր պետությանը և ազգին պատկանելն ինքնին»։

2531 | 5
Facebook