Եվրոմիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը El País-ի հետ զրույցում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ելքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին։ «Բրյուսելը պետք է սկսի օգնել Կիևին առավել արագ և շատ։ Այս քայլը կարևոր է, եթե տարածաշրջանային հանրությունը ցանկանում է, որ Ուկրաինան շարունակի դիմադրել Ռուսաստանին։ Առաջիկա ամիսներին կարող է որոշվել զինված հակամարտության ելքը: Դիմադրել՝ նշանակում է հաղթել»,- ընդգծել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ այս ամիս լրանում է Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման երկրորդ տարելիցը։