ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաճախակի հարցնում են, թե ո՞նց կարողացանք 90-կաններին ջարդել թուրք-ադրբեջանական սողունների ատամները։
Այսպես էլ ջարդեցինք... մեր ու մանուկ, մեծ ու փոքր, տղամարդ, թե կին կպան իրար և լացացրեցին թուրք ոսոխին։
...
Ես գերադասում եմ, որ մեր մանուկները լինեն զինված, պատրաստ պատերազմի և ողջ, քան «կարմիր շորերը» հանած, անկապ, գլոբալիզմից ապուշացած և վախեցած «թուրքի փայ» դառնան։
Իսկ ով պնդում է հակառակը, ուրեմն ցանկանում է մեր երեխաների մահը։
Այլ տարբերակ չկա, դե դուք որոշեք ո՞րն է ձեզ համար ավելի գերադասելի»։