Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ԶՈւ մարտունակությունը

00:54, կիրակի, 25 փետրվարի, 2024 թ.
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ԶՈւ մարտունակությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը:

Խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են Արցախի Հանրապետությունից բռնազավթված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները:

Նշվում է նաև, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:

Հասանովը հատուկ ուշադրություն է դարձրել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»:

Բացի այդ, նա հանձնարարել է նաև բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։

8569 | 0
Facebook