Նոր Նորքի ղեկավարի նստավայրի շենքի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է
2024թ․ փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկում պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիներին, վարչական շենքի ավտոկայանատեղիում հետնամասը դեպի շենքը կայանված` ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու հանգամանքները և հանցագործությունն առերևույթ կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին, և նույն օրը երեկոյան երիտասարդը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և նրան ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ նրա կողմից շահագրոծվող «Նիսսան» մանիշի ավտոմեքենայում կատարված խուզարկույամբ հայտնաբերվել և առգրավվել է զիպ փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով, որոնցով նշանակվել է փորձաքննություն։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է մասամբ և մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ |