Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է»․ փաստաբան

12:00, շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.
«Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է»․ փաստաբան

Պաշտպան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
     Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
     Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»։

2503 | 2
Facebook