Կիև են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, ինչպես նաև Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է Reuters-ը։ Նրանք ժամանել են գնացքով՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային։
Այս օրերին լրանում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երկրորդ տարելիցը։