Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հետամուտ ենք լինելու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին». Լևոն Քոչարյան

00:00, շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.
«Հետամուտ ենք լինելու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին». Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը «Թելեգրամ»-ի իր ալիքում գրել է․

«Այսօր` որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովում մասնակցել եմ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետամուտ ենք լինելու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքին։ Նաև հույս եմ հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»:

2865 | 0
Facebook