Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դավաճանություն». ռուս քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

14:48, ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.
«Դավաճանություն». ռուս քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հայաստանի ղեկավարությունը դավաճանել է Ռուսաստանին՝ սառեցնելով իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

«Այժմ Հարավային Կովկասում Մոսկվայի գլխավոր բարեկամն Ադրբեջանն է դառնում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններից հետո դավադրություն են կազմակերպել Ռուսաստանի դեմ, որի նպատակն է վտարել Ռուսաստանին Հարավային Կովկասից, և այնտեղ ֆրանսիական ռազմաբազաներ տեղակայել»,- գրել է Մարկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:

Աղբյուրը` Սերգեյ Մարկով
10745 | 5
Facebook