Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ՀՀ-ն սպառնալիքի տակ չլիներ, մենք այս քննարկումների կարիքը չէինք ունենա». Սեբաստիան Լըկորնյու

12:30, ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.
«Եթե ՀՀ-ն սպառնալիքի տակ չլիներ, մենք այս քննարկումների կարիքը չէինք ունենա». Սեբաստիան Լըկորնյու

Արդյո՞ք Հայաստանի հետ համագործակցությունը Ֆրանսիային հնարավորություն է տալիս իր տեղը գրավել պատմականորեն Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տարածքում հարցին՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանել է․ «Առաջին անգամ է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գալիս է Երևան, տարբեր համաձայնությունները, որ ստորագրվել են, ևս նոր են։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կան պատմական շատ հին, ջերմ հարաբերություններ, կա նաև Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման փաստը։ Իրականում, եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, մենք այս քննարկումների կարիքը չէինք ունենա, սպառնալինքներն են, որ հանգեցրել են հայկական կողմին խոսել նաև պաշտպանության մասին»,- ասել է Սեբաստիան Լըկորնյուն:

1888 | 0
Facebook