Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը տեղեկացրեց, որ 21 հազար քաղաքացի արդեն իսկ հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս։
«Երբ այս որոշումը կայացնում էինք, բավականին հոռետեսություն կար, թե դա ինչքանո՞վ կաշխատի»,- նշեց նա: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հստակեցրեց, որ 15 392 քաղաքացի է ներկայացրել շուրջ 21 հազար հայտարարություն, մեկ անձը կարող էր վարձակալության տարբեր հարաբերություններում լինել:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ խոսեց օրավարձով տրվող բնակարանների մասին՝ ասելով, որ ոլորտն օրենդրությամբ կարգավորված չէ. «Նոր օրենք է մշակվել ու ներկայացվել Կառավարություն, նախատեսվում է վարձակալության հեշտացված ընթացակարգ սահմանել»: