Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ-ին՝ իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար». Սեբաստիան Լըկորնյու

12:06, ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.
«Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ-ին՝ իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար». Սեբաստիան Լըկորնյու

2023 թվականի հոկտեմբերին ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր էին ստորագրվել. սպառազինության որոշ մասն արդեն առաքվել է Հայաստան։ Այս և առաջիկա անելիքների մասին է այսօր խոսել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն՝ համատեղ ասուլիսի ժամանակ․ ««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով Հայաստանում կլինի։ Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը, ու որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանունակությունը բարձրացնելու, ուժեղացնելու համար»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:

1504 | 0
Facebook