Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ամեն անգամ, երբ խոսում եմ Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգի և մեր առաջնագծի քողարկման, կահավորման անհրաժեշտության մասին, նիկոլական մասսան և նրանց քարոզչամեքենան միանգամից սկսում են աղաղակել, թե խուճապ եմ տարածում, 5-րդ շարասյուն եմ և նման հիմարություններ։
Հիմա ֆրանսիական France24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Բաքուն այսօրվա Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան և պատրաստվում է հարձակում Հայաստանի վրա»։
Հարց Նիկոլի անվերապահ հետևորդներին` սա՞ էլ է խուճապ տարածել և 5-րդ շարասյուն, թե՞ Նիկոլին շարունակում եք իրավունք տալ հայրենիք հանձնել»: