«Ադրբեջանը հրապարակայնորեն բողոքում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ցանկացած համագործակցությունից, սակայն լռում է միլիարդավոր եվրոներով իր գնումների մասին: Սա կարևոր փաստ է, սա կարևոր եզրակացություն է»,- այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանին մտահոգում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները, երբ օկուպացիայի տակ են պահվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, մինչդեռ մենք առաջարկում ենք նրանց վերջնականապես սահմանազատել սահմանները և դուրս բերել իրենց զորքերը մեր երկրից: Մեր ուժերը փոխադարձաբար փաստացի կհեռանային այդ սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- ասել է Փաշինյանը: