Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆրանսիան էլի սկսել է խաղեր տալ, նշանակում է` էլի մեզ ոտի տակ են քցելու». Հայկ Մանասյան

00:30, ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.
«Ֆրանսիան էլի սկսել է խաղեր տալ, նշանակում է` էլի մեզ ոտի տակ են քցելու». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է` Ֆրանսիան էլի սկսել է խաղեր տալ, նշանակում է` «էլի մեզ ոտի տակ են քցելու, քացու տակ են քցելու, հերներս անիծեն»: «Մի հալվեք Ֆրանսիայի` Ադրբեջանին ոչ մի վնաս չտվող քայլերից: Ու որ ասում եք` ի՞նչ ա արել Հայաստանն Արևմուտքի համար, որ մի հատ էլ պահանջում եք, որ Արևմուտքը մեզ համար անի, ասեմ` Հայաստանն Արցախը մատաղ ա արել Արևմուտքի ոտերի տակ: Արցախը ռուսական ազդեցության լծակ էր` Ադրբեջանին սաստող: Եվրոպային ու Ամերիկային էլ Ադրբեջանը շատ էր պետք, որպեսզի մահակ դառնան Իրանի վրա, դուրս գան Կասպից ծով:
     Ինչքան Ռուսաստանն ա ստորություն արել Արցախի ու Հայաստանի հանդեպ, էդքան էլ Արևմուտքն ա իր շահերի համար էդ ստորությունն արել»,- ասաց Հայկ Մանասյանը:

6692 | 3
Facebook