Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշոտ Դանիելյանն ազատ արձակվեց

20:18, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
Աշոտ Դանիելյանն ազատ արձակվեց

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի պետ, սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ Դանիելյանը քիչ առաջ ազատ է արձակվել, նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չկա, մեղադրանք չի առաջադրվել: Թմրանյութ կամ դրա հետ կապված որևէ իր նրա անձնական և բնակարանային չի հայտնաբերվել: Ուղիղ եթերում իր աջակիցներին ողջունեց ու շնորհակալություն հայտնեց նաև Աշոտ Դանիելյանը:

2174 | 2
Facebook