Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սկզբունքային քաղաքացիների պայքարը տվեց իր պտուղները». Գառնիկ Դանիելյան

18:18, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Սկզբունքային քաղաքացիների պայքարը տվեց իր պտուղները». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները Հայաստանում չեն հարկվի․ հայտնում է ՊԵԿ-ը։
     Մշակվում է նոր նախաձեռնություն, որի համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում:
     Այս օրերին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնեցինք ապօրինի որոշման մասին՝ փորձելով ճնշում գործադրել և ստիպել, որ հետ կանչվի որոշումը։
     Իշխանությունների ստերի փուչիկը պայթեց․ չստացվեց որոշման ընդունումը կապել ո՛չ «‎նախկինների»‎, ո՛չ ԵԱՏՄ-ի հետ։
     Սկզբունքային քաղաքացիների պայքարը տվեց իր պտուղները։
     Սա ապացույցն է այն բանի, որ անգամ արդեն իսկ ընդունված որոշումը հնարավոր է վերանայվի, երբ շահառու խումբը պայքարում է իր իրավունքների համար։
     Սա նաև ազդակ է այն բոլոր խմբերին, որոնք ևս իշխանության անարդար քաղաքականության զոհն են դարձել»։

3040 | 2
Facebook