Արդյո՞ք ռուսական կողմը չէր կարող ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալիին ազատ արձակելով՝ Բաքվի բանտում գտնվող արցախցի քաղաքական գործիչներին վերադարձնելու փորձ կատարել: Այս հարցին «Հայելի» ակումբում պատասխանել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը․ «Իմ ունեցած տեղեկություններով, իրենք որոշակի բանակցել են միայն Ռուբեն Վարդանյանի հետ կապված: Չեմ պնդում, որ իմ ունեցած տեղեկությունները 100 տոկոս են, բայց ինձ հասած վերջին տվյալներով իրենք միայն Ռուբեն Վարդանյանի հետ կապված են բանակցել: Ռուսաստանը մնացածի հետ կապված խնդիր է տեսնում, մի նախադասությունով եթե ասեմ՝ իր կամքը չեն կատարել»,- նշել է Կիվիրյանը։