Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ մարտահրավերների են բախվում». Կոպիրկին

13:18, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ մարտահրավերների են բախվում». Կոպիրկին

Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ մարտահրավերների են բախվում, այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հայրենիքի պաշտպանի օրը հատկանշական է, քանի որ այն խորհրդանշում է զինվորական եղբայրության այն խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում միավորել են հայ և ռուս ժողովուրդներին: Սա ևս մեկ առիթ է՝ հիշելու Մեծ հաղթանակի մասին... Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ մարտահրավերների են բախվում: Ռուսաստանն այսօր պայքարում է ոչ միայն անվտանգության, այլև կենացմահու պայքար է մղում իր պետության պահպանման համար: Հայրենիքի պաշտպանի օրը ևս մեկ հնարավորություն է՝ գնահատելու այն արժեքները, որոնք միավորում են ժողովուրդներին, դա հայրենիքի, ընտանիքի, հարազատների հանդեպ սերն է: Դա շատ կարևոր է»,- ասել է դեսպանը:

6182 | 4
Facebook