Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը մեծ հարցեր է առաջացնում». Սամվել Շահրամանյան

12:30, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը մեծ հարցեր է առաջացնում». Սամվել Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությանը՝ իրավապահներին հորդորել է կարճ ժամանակում նրան ազատ արձակել. «Գործը շինծու է: Դիմակավորված 20 հոգով ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել նախագահին սպասարկող մեքենայի միջից, մեծ հարցեր է առաջացնում, որի պատասխաններն առաջիկայում կստանանք: Էս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն, ինչ կապված է Արցախի հետ, կափարիչ դնել վրան, փակել, մինչդեռ պետք չէ գնալ այդ ճանապարհով»,- նշել է Շահրամանյանը:

2850 | 3
Facebook