Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Եռաբլուրը 4 տարի է՝ չեն կարողանում սարքել». Արամ Գևորգյան

12:18, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Եռաբլուրը 4 տարի է՝ չեն կարողանում սարքել». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միսաք Մանուշյանը Եղեռնից մազապուրծ եղած ու Ֆրանիսայում հաստատված մարդ էր, ով ընդամենը 18 տարի ապրելով այդ օտար երկրում, այդ երկրի ազատության համար պարտիզանական պայքար մղեց ու պայքարեց մինչև վերջին շունչը։
     Երեկ Միսաքի ոչ ծննդավայր, ոչ էլ Հայրենիք համարվող երկրի իշխանությունները նրա ու կնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփեցին։ Միսաքը Ֆրանսիայի ազգային հերոս է։
     Հայաստան, 21-րդ դար։ Սեփական հայրենիքի համար անձնազոհաբար կյանքները տված 18-20 տարեկան տղերքի վերջին հանգրվան Եռաբլուրը 4 տարի է չեն կարողանում սարքել, այ տղերքի ծնողներին դատում են, այդ տղերքի ծնողների դեմ ատելության քարոզ է գնում պետական մակարդակով։
     Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ նիկոլի օրոք սեփական հայրենիքի պաշտպանության համար ընկածների հանդեպ «հարգանքի» մասին»:

Աղբյուրը` Արամ Գևորգյան
1848 | 0
Facebook