Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանն արևմտյան «հանձնարարություն» է ստացել». Սուրեն Սուրենյանց

02:06, ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.
«Փաշինյանն արևմտյան «հանձնարարություն» է ստացել». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ներքին Հանդի միջադեպի հետ կապված հայկական կողմն ի սկզբանե ընդունել էր ադրբեջանական վարկածը (այն հետո լեգիտիմացվեց արևմտյան հարթակներում)՝ անուղղակի արձանագրելով, որ առաջին կրակոցը եղել է հայկական դիրքերից: Փաշինյանի մյունխենյան այցից հետո ԱԽ քարտուղարը պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա: Կարծում եմ՝ անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ այս թեմայով Փաշինյանը արևմտյան «հանձնարարություն» է ստացել:
     Բայց Արմեն Գրիգորյանի հարցազրույցից մեկ այլ տպավորություն կարելի է ստանալ, որ մեր սահմանների այս կամ այն հատվածների անվտանգության համար պատասխանատու են եվրոդիտորդները կամ ռուսները: Ընդհանրապես, կա՞ մի բան, որի համար այս իշխանությունը պատասխանատու է»:

4355 | 2
Facebook