Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք ունենք մի խելագար շան որդի՝ Պուտինը». Բայդեն

18:48, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Մենք ունենք մի խելագար շան որդի՝ Պուտինը». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական դրամահավաքի ժամանակ բացասաբար է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, հաղորդում է Reuters-ը:

Հովանավորների փոքր խմբի առջև ելույթի ժամանակ Բայդենն ասել է, որ միջուկային հակամարտության սպառնալիքը միշտ էլ գոյություն ունի, սակայն մարդկության համար գոյութենական սպառնալիք է մնում կլիման:

«Վերջին էքզիստենցիալ սպառնալիքը կլիման է: Բացի այդ, մենք ունենք մի խելագար շան որդի՝ Պուտինը: Եվ մենք պետք է միշտ մտածենք միջուկային հակամարտության մասին, բայց մարդկության համար էքզիստենցիալ սպառնալիքը կլիման է»,- ասել է Բայդենը:

5264 | 2
Facebook