Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը կալանավորվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Հակակոռուպցիոն դատարանը կաշառքի գործով 2 ամսով կալանավորեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանին»,- ասել է Օհանջանյանը։