Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեզ անդիպլոմ, կասկածելի ծագումով դիպլոմներով կարելի է պաշտոններ զբաղեցնել, իսկ ուսուցիչներին ու գյուղերի վարչական ղեկավարներին՝ ո՞չ
2023թ․ նոյեմբերին Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես, Արծվաբերդ, Չինարի և Պառավաքար բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, քանի որ օրենքի համաձայն, 1000-ից ավել բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, իսկ նշված պաշտոնյաները բուհ չեն ավարտել։ Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում 55 ուսուցիչ ազատվել է աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանի հարազատ քեռու տղան` «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեներ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանը 2019թ. փետրվար ամսին ազգային պարկի կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճենը, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում։ 2019թ․ հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Մ․ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի: Չնայած այդ դատվածությանը և բարձրագույն կրթություն չունենալուն, Մ․ Հովհաննիսյանը 2022թ․ հունիսի 8-ից «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի օգնականի պաշտոնն է զբաղեցնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհի դիպլոմ չունի, ՔՊ-ական բազմաթիվ ղեկավարներ, որոնք պետական բարձր պաշտոններ ունեն, կասկածելի ծագումով դիպլոմներ ունեն։ Նիկոլի թիվն է, կոռուպցիա չկա, չկա, ապագա կա, կա»: