Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նավալնու մահվան մեղավորը Պուտինն է, ինչո՞ւ Թրամփը չի կարողանում դա ասել». Բայդեն

10:48, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Նավալնու մահվան մեղավորը Պուտինն է, ինչո՞ւ Թրամփը չի կարողանում դա ասել». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է նախագահական առաջիկա ընտրություններում իր մրցակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվանն արձագանքելու համար՝ հարց ուղղելով, թե ինչո՞ւ է Թրամփը միշտ մեղադրում ԱՄՆ-ին:

Բայդենը Նավալնու մահվան պատասխանատու է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Նախկին նախագահ Թրամփը և այլ հանրապետականներ հրաժարվում են ընդունել, որ մեղավորը Պուտինն է: Փոխարենը Թրամփը հայտարարում է, որ Նավալնու մահը նրան ստիպեց գիտակցել՝ որքան վատն է ԱՄՆ-ը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն անկում է ապրում: Ինչո՞ւ է Թրամփը միշտ մեղադրում ԱՄՆ-ին: Նավալնու մահվան մեղավորը Պուտինն է, ինչո՞ւ Թրամփը չի կարողանում դա ասել»,- հայտարարել է Բայդենը:

2266 | 0
Facebook